top of page

2020 թվականի Գեղարքունիքի մարզի առաջնություն

Ara Martirosyan

26/12/2020

2020 թվականի դեկտեմբերի 26-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Գեղարքունիքի մարզի պատանիների տարեվերջյան ամփոփիչ բաց առաջնությունը

2020թ.-ի դեկտեմբերի 26-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Գեղարքունիքի մարզի պատանիների տարեվերջյան ամփոփիչ բաց առաջնությունը, որի նպատակն էր բացահայտել լավագույն ծանրորդներին և համալրել մարզի հավաքական թիմը՝ 2021թ.-ի Հայաստանի ծանրամարտի առաջնություններին նախապատրաստվելու համար: Առաջնությունը անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ և նվիրված էր Արցախյան պատերազմում զոհվածների անմար հիշատակին: Առաջնությանը մասնակցության հայտ էին ուղարկել Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքների, Հայրավանք և Վերին Գետաշեն գյուղերի, ինչպես նաև Տավուշի մարզի Սևքար գյուղի ընդհանուր թվով 36 մարզիկներ: Առաջնությունը անցկացվեց 11 քաշային կարգերում և հաղթողները որոշվեցին Միջազգային կանոնակարգի համաձայն՝ ըստ երկամարտում հավաքած կիլոգրամների արդյունքի: Հատկանշական է, որ մրցումների կազմակերպիչներ Գառնիկ Աբրահամյանի և Արա Մարտիրոսյանի ջանքերով առաջին անգամ Հայաստանում ծանրամարտի մրցումները անցկացվեցին «Մրցումների կառավարման էլեկտրոնային համակարգով»:

©2020-2025 Գեղարքունիքի մարզի ծանրամարտի ֆեդերացիա:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

bottom of page